Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 321 Մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողության գոտու տարածքից դուրս չբերելը. 1. Մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հսկողության գոտու տարածքից ամբողջությամբ կամ մասամբ դուրս չբերելը, եթե այդ ապրանքները բաց թողնելու պայմաններից չի բխում մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում դրանց գտնվելը, «Մաքսային պահեստ», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» կամ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերից որևէ մեկի շրջանակում՝ առաջացնում է տուգանք՝ 1) տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց թողնելու օրվանից հետո ապրանքները շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում ոչ ավելի, քան երկու աշխատանքային օր. 2) հինգ հազար դրամի չափով՝ մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի (լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա համար. 3) սահմանային անցման կետերում` տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց թողնելու ժամից հետո ապրանքները շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում ավելի քան երեք ժամ, սակայն ոչ ավելի, քան երկու աշխատանքային օր. 4) սահմանային անցման կետերում` հինգ հազար դրամի չափով՝ մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի (լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա համար։ |