FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ.
1. Հատուկ միջոցները մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) և ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
    1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.
    2) ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
    3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում է (են) զինված դիմադրություն ցույց տալ.
    4) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ նրա վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է դիմել փախուստի, վնաս պատճառել իրեն կամ շրջապատին.
    5) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս.
    6) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.
    7) ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.
2. Մաքսային մարմնի հանրային ծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են կիրառել`
    1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

2) արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    5) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    6) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.
    7) ծառայողական շներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով.
4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում.
5. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցների կիրառումը` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր: