Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 504 Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը. 1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով սուտ բացատրություն տալը կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով սուտ ցուցմունք կամ փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կամ կարծիք տալը կամ թարգմանի կողմից սխալ թարգմանություն կատարելը կամ նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը, եթե դա էական նշանակություն է ունեցել գործի լուծման համար կամ խաթարել է գործի կամ վարույթի ընթացքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) շահադիտական դրդումներով կամ 2) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 3. Սուտ բացատրություն, ցուցմունք կամ կեղծ եզրակացություն կամ կարծիք տված կամ սխալ թարգմանություն կատարած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից, եթե նա հիմնական գործի մինչդատական վարույթի կամ դատական քննության կամ վարչական վարույթի ընթացքում՝ մինչև վարույթն իրականացնողի կողմից դատավճիռ, վճիռ կամ այլ վերջնական (վարույթը եզրափակող) որոշում կայացնելը, կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, բացատրության, կեղծ եզրակացության կամ կարծիքի կամ սխալ թարգմանության մասին. 4. Սույն հոդվածի իմաստով՝ հիմնական է համարվում քրեական, քաղաքացիական կամ վարչական այն գործը, որի շրջանակներում տրվել է սուտ ցուցմունքը, կեղծ եզրակացությունը կամ կարծիքը, կամ կատարվել է սխալ թարգմանությունը: |