FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.1

Ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների հետ կապված առանձնահատկությունները.
1. Սույն օրենքի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները.
2. Սույն օրենքի իմաստով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝
    ա) հետևյալ ապահովված իրավունքները.
    1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,
    2) երաշխավորությունը և երաշխիքը,
    3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,
    4) գրավչության գործիքները.
    բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում որպես ապահովման միջոց արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ՝ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները.
3. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի գրավոր համաձայնությունը՝
    ա) որը նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.
    բ) որը նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.
    գ) սույն մասի «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության պայմանագիրը.
4. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին.
5. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում՝
    ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրերով վճարման կամ մատակարարման պարտավորությունները վաղաժամկետ կատարելը կամ վաղաժամկետ դադարեցնելը, և
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.1

բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման և (կամ) վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը, և (կամ),
    գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի,
    դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված, ինչպես նաև «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով.
6. Սույն օրենքի 14-րդ հոդվածով և սույն օրենքի այլ կանոններով նախատեսված պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հաշվանցի իրականացման սահմանափակումը չեն տարածվում պարտապան բանկի մասնակցությամբ զուտացման համաձայնության վրա.
7. Ադմինիստրացիան իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ վերջինիս տրված իրավունքները, եթե կողմերի միջև պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ.
8. Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված՝ ադմինիստրացիայի ղեկավարի իրավունքները (բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված իրավունքների) չեն տարածվում սույն հոդվածով սահմանված զուտացման համաձայնության շրջանակներում պարտապան բանկից պահված կամ պարտապան բանկի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների վրա: