FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  68

Անվտանգային գոտու տեսակը փոխելը.
1. Պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել.
2. Դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ սույն օրենսգրքի 64-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով.
3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտումների համար դատապարտյալը կարող է տեղափոխվել անվտանգության ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով.
4. Անվտանգային գոտու տեսակը փոխում է Տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով դատապարտյալի դրսևորած վարքագիծը, անվտանգության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները։