FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  53

Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը.
1. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ապացուցողական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող ապացուցողական գործողության մասին՝ նաև համապատասխան դատավորին.
2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող ապացուցողական գործողության: Ապացուցողական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է ապացուցողական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն.
3. Սույն հոդվածում ամրագրված պահանջների խախտմամբ ապացուցողական գործողություն իրականացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին.
4. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ: