Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 449 Բանակցությունները. 1. Նախնական դատալսումների ընթացքում իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնության դեպքում լիազոր ներկայացուցչի միջնորդությամբ և հանրային մեղադրողի համաձայնությամբ կարող են նախաձեռնվել բանակցություններ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցների վերաբերյալ համաձայնության հանգելու նպատակով. 2. Միջնորդությունը դատարանը բավարարում է, եթե այն ներկայացվել է կամավոր, և իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը գիտակցում է միջնորդության բնույթը և հետևանքները։ Միջնորդությունը բավարարելու դեպքում կողմերի բանակցությունների համար սահմանվում է երկշաբաթյա ժամկետ. 3. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին. 4. Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում իրավաբանական անձի նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող քրեաիրավական ներգործության միջոցը պետք է համապատասխանի Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21-րդ գլխի վերաբերելի դրույթներին. 5. Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝ 1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը. 2) հանրային մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը. 3) իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը. 4) իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի և լիազոր ներկայացուցչի անունը և ազգանունը․ 5) տուժողի անունը և ազգանունը (անվանումը), եթե տուժողը մասնակցել է բանակցություններին. 6) իրավաբանական անձի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը և դրա կիրառման ժամկետը. 7) եզրափակիչ ակտի մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, դրա իրավական գնահատականը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 449 8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը. 9) համաձայնեցված քրեաիրավական ներգործության միջոցը. 6. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված քրեաիրավական ներգործության միջոցը, ինչպես նաև վերջնական քրեաիրավական ներգործության միջոցը. 7. Համաձայնությունը համարվում է կնքված իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի, հանրային մեղադրողի և բանակցություններին մասնակցելու դեպքում նաև տուժողի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրելու պահից. 8. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ հանձնվում է դատարանին և արձանագրությունն ստորագրած անձանց. 9. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում նախնական դատալսումները շարունակվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով. 10. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունների, լրացուցիչ դատալսումներ անցկացնելու, դատավճիռ կայացնելու և դատավճռի բողոքարկման սահմանների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 461-464-րդ հոդվածներով սահմանված կանոնները։ |