FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  123

Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները (փոխանցող Ընկերություն) կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ Ընկերությանը (ստանձնող Ընկերություն) փոխանցել իրենց պատկանող ապահովագրական պորտֆելը: ԱՊՊԱ-ի վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը.
2. Ապահովագրական պորտֆելի փոխանցումն իրականացվում է առանց ապահովադիրների համաձայնության.
3. Ապահովադիրները կարող են լուծել իրենց պայմանագրերը՝ օրենքով սահմանված կարգով ետ ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի ապահովագրավճարը, եթե չեն համաձայնվում փոխանցմանը.
4. Ապահովագրական պորտֆելը կարող է փոխանցվել բացառապես Կենտրոնական բանկի նախնական թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: