Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ 1) նյութական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը բաղկացած է պետական, զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից. 2) պետական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ներառում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման և առողջապահության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների պաշարները, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար. 3) արագ արձագանքման պաշար՝ պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի դեպքում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական հրատապ օգնության համար և ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների և այլ ապրանքների պաշարներ. 4) զորահավաքային պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը նախատեսված է երկրի զորահավաքային կարիքները բավարարելու, այդ թվում՝ զինված ուժերի և այլ զորքերի ծավալման համար անհրաժեշտ ռազմական և արդյունաբերական ապրանքների արտադրության և վերանորոգման, ռազմական դրության ժամանակ տնտեսության անխափան աշխատանքը ապահովելու համար: Այն ձևավորում են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները և ներառում է դրանց զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների չնվազող պաշարները. 5) ռազմավարական պաշարների պահուստ՝ ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ. 6) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ article 3 7) նյութական պահուստի համակարգի կառավարում՝ նյութական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով Կառավարության՝ նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում. 8) նյութական պահուստի չնվազող պաշար՝ նյութական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող անձեռնմխելի նվազագույն ծավալ. 9) նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարում՝ նյութական պահուստի ձևավորման նպատակով նյութական արժեքների գնում և (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում. 10) նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ պետական, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի) կամ դրանց իրացում շուկայում. 11) նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում՝ նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում՝ առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչև նյութական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը. 12) նյութական պահուստի պաշարների թարմացում՝ տարայի և փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետևանքով), ինչպես նաև դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու պատճառով նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքներ ամբարելու պայմանով. 13) նյութական պահուստի նյութական արժեքների փոխարինում՝ զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների և տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված՝ նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ նույն քանակությամբ նույն նշանակության նյութական արժեքներ ամբարելու պայմանով. 14) նյութական պահուստի նյութական արժեքների փոխառնում՝ որոշակի պայմաններով նյութական պահուստից նյութական արժեքների բացթողում՝ նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ article 3 15) նյութական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում՝ սույն օրենքով սահմանված կարգով ընդունված առանց հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանի նյութական արժեքների բացթողման կամ օգտագործման թույլտվություն. 16) նյութական պահուստի նյութական արժեքների ինքնակամ օգտագործում՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ նյութական պահուստի նյութական արժեքների օգտագործում կամ օտարում. 17) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություն` կազմակերպություն, որին օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարության կողմից առաջադրվել է պետական պատվեր: |