Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 45 Պրոբացիայի շահառուի իրավունքները. 1. Պրոբացիայի շահառուն իրավունք ունի՝ 1) իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների և պարտականությունների, իրավասու մարմնի կիրառած պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, ինչպես նաև առաջարկությունների, դիմումների և բողոքների ներկայացման կարգի մասին. 2) ծանոթանալու իր անձնական գործին. 3) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի. 4) բողոքարկելու պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան. 5) դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին. 6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու վերասոցիալականացման միջոցառումներին. 2. Պրոբացիայի շահառուն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ. 3. Պրոբացիայի շահառուին պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իր իրավունքները: Թարգմանչի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |