FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  1

Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2006-2007 թվականների մասնավորեցման նպատակները.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը.
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2006-2007 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝
    ա) առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.
    բ) պետական գույքի մասնավորեցման այն ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.
    գ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների թվի հետևողական կրճատումը և մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.
    դ) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.
    ե) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը: