Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը. 1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում, սույն օրենքի 16-20-րդ հոդվածներով սահմանված ռեժիմներին համապատասխան, թույլատրվում են օգտագործման հետևյալ ձևերը. 1) պետական արգելոցներում՝ ա) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը, բ) պետական արգելոցի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, գ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, դ) լիազորված պետական մարմնի սահմանած կարգով խոտհունձ և մեղվաբուծություն՝ պետական արգելոցի և դրա աշխատակիցների կարիքների համար հատկացված հողակտորներում. 2) ազգային պարկի արգելոցային գոտում՝ ա) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը, բ) ազգային պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, գ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. 3) ազգային պարկի ռեկրեացիոն գոտում՝ ա) քաղաքացիների հանգիստը, բ) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը), գ) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, դ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, ե) սիրողական և մարզական ձկնորսությունը այդ նպատակով առանձնացված վայրերում, զ) ռեկրեացիայի նպատակով հողերը օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրումը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը, է) սանիտարական և խնամքի հատումները, ը) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 թ) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները, ժ) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը այդ նպատակով առանձնացված վայրերում, ժա) վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում. 4) ազգային պարկի տնտեսական գոտում՝ ա) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը, բ) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը, գ) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը, դ) պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը, ե) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը, զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը, է) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը), ը) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, թ) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, ժ) սանիտարական և խնամքի հատումները, ժա) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով. 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |