FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Լիազոր մարմնի և պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից իրականացվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը.
1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` իր կազմում գործող ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում.
2. Պետական վերահսկողության ձևերն են`
    1) ստուգումը.
    2) դիտարկումը.
    3) աուդիտը.
    4) բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).
    5) անասնահամաճարակային մշտադիտարկումը.
    6) սահմանային պետական վերահսկողությունը.
3. Պետական վերահսկողությունն իրականացվում է`
    1) սննդամթերքի անվտանգության ոլորտում` սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, տեղափոխման, պահման, պահպանման, իրացման (վաճառքի), ոչնչացման և օգտահանման փուլերին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը, օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին, սննդամթերքի հիգիենայի պայմաններին, այդ թվում` պատշաճ հիգիենայի գործելակերպին իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

2) անասնաբուժության ոլորտում` անասնաբուժական ծառայության գործունեության, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող և երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների, կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ.
    3) բուսասանիտարիայի ոլորտում` բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման նկատմամբ, ինչպես նաև կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը և հետագա տարածումը կանխելու, դրանցից սպասվող տնտեսական վնասը սահմանափակելու կամ պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը, իրացումն ու օգտագործումը բացառելու նպատակով: Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող անձինք կրում են համազգեստ, որի կրման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

5. Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում: