Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 7 Համայնքի բնակչության նախաձեռնությամբ հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը. 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համայնքի ավագանու կողմից չընդունվելու դեպքում հարցի ընդունման նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ևս 10 տոկոսի միանալու դեպքում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համարվում է համայնքի ավագանու կողմից չընդունված նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից հարցը չքննարկվելու կամ հարցի վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում. 2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը փոփոխելու նպատակով կամ առանց հարցը համայնքի ավագանուն ներկայացնելու հարցի ընդունման նախաձեռնությանը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից առնվազն 10 տոկոս ավել թվով տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար. 3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատվելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին: |