FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումը.
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով.
1.1. Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն.
2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
    ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
    բ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
    գ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք հակասում են 8-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին.
    գ1) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.
    դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
    ե) հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ.
3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով.
5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում մերժելու լիցենզիա ստանալու հայտը: