FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Դիտորդ խորհուրդը.
1. Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում ստեղծվում է դիտորդ խորհուրդ: Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհրդի ստեղծումը կամավոր է.
2. Դիտորդ խորհուրդն ստեղծվում է ընդհանուր ժողովի որոշմամբ.
3. Դիտորդ խորհրդի ստեղծումը, նրա իրավասությունները, գործունեության կարգը, դիտորդ խորհրդի անդամի լիազորությունների դադարման կարգը և դիտորդ խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ.
4. Կոոպերատիվի դիտորդ խորհրդի անդամ կարող են ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող ֆիզիկական անձինք.
5. Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհուրդը կազմվում է առնվազն հինգ, հիսունից ավելի անդամ ունենալու դեպքում` առնվազն յոթ և ավելի անձից: Դիտորդ խորհրդի անդամներն ընտրվում են մինչև երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով.
6. Դիտորդ խորհուրդը՝
    1) իրականացնում է հսկողություն կոոպերատիվի ընթացիկ գործունեության նկատմամբ, իրավասու է ստուգելու կոոպերատիվի դրամարկղը, արժեթղթերի և առևտրային փաստաթղթերի առկայությունը, անցկացնելու գույքագրում և իրականացնելու կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության և հաշվապահական հաշվեկշռի նկատմամբ հսկողությանն առնչվող այլ գործառույթներ.
    2) նախաձեռնում է ընդհանուր ժողովի գումարումը` սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.
    3) իրավասու է կասեցնելու գործադիր մարմնի գործունեությունը` հրավիրելով արտահերթ ընդհանուր ժողով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում.
    4) իրականացնում է սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
7. Դիտորդ խորհրդի անդամների լիազորությունները չեն կարող վերապահվել այլ անձանց.
8. Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործելու կոոպերատիվի անունից: