FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  106

Անցումային դրույթներ.
2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները և ծանուցումները հրապարակվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված մամուլի միջոցով, իսկ այդպիսին չլինելու դեպքում` առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով.
3. Սույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասի պահանջը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ավարտված գործերով պարտապանների նկատմամբ.
4. 2007 թվականի հուլիսի 1-ից հետո կարող է լինել պետական գրանցում ստացած կառավարիչների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառավարիչների ինքնակարգավորվող մեկից ավելի կազմակերպություններ գրանցված լինելու դեպքում սույն օրենքի ուժով դրանք ենթակա են միաձուլման: Միաձուլվող ինքնակարգավորվող կազմակերպությունների հիմնադիր ժողովը հրավիրում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրվելը: Հիմնադիր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքներն ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի առկայության դեպքում: