FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  54

Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը.
1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո.
2. Յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի վերաբերյալ ներկայացվում է ծանուցում.
3. Ծանուցումը ներառում է՝
    1) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.
    2) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ.
    3) տեսալսողական ծրագրի իրավատիրոջ հետ կնքված պայմանագրի պատճենը.
    4) տեղեկություններ Հեռարձակողների և օպերատորի հիմնադիր կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ.
4. Կարգավորող պետական մարմինը ծանուցումը հաստատում է 20-օրյա ժամկետում.
5. Ծանուցման մեջ թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ լինելու կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու դեպքում այն չի հաստատվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր չի եղել ձեռք բերել տվյալ տեսալսողական ծրագրի առանց գովազդի տարբերակը: