Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 53 Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար. 1. Բյուրոյի և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե Բյուրոն և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենը կամ որակավորված այլ անձ թույլ են տվել հետևյալ խախտումները. 1) խախտել են սույն օրենքի, Բյուրոյի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի կամ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև Բյուրոյի կանոնները. 2) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական կամ այլ հաշվետվությունների հրապարակման կամ ներկայացման կարգն ու պայմանները և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացրել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ. 3) չեն կատարել Կենտրոնական բանկի` օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Բյուրոյի կամ նրա գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները. 1) նախազգուշացում` խախտումները որոշակի ժամկետում վերացնելու, խախտումները հետագայում բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ խախտումները ապագայում չկրկնելու հանձնարարականով և (կամ) 2) տուգանք և (կամ) 3) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձանց որակավորման վկայականից զրկում. 3. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Բյուրոյի և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ ապահովագրական ընկերությունների և նրանց ղեկավարների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համար սահմանված կարգով. 4. Սույն օրենքի պահանջների խախտումների համար ապահովագրական ընկերությունները և ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն: |