Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 22 Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը և վերսկսումը. 1. Ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել՝ ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչև քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը. բ) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ ոստիկանության ծառայողը, որն այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի. գ) եթե հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողի գտնվելու վայրը. դ) եթե կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը. ե) եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը. զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին կամ ազգային անվտանգության մարմիններին. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու: 3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամանակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 22 4. Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը հակակոռուպցիոն կոմիտե կամ ազգային անվտանգության մարմիններ կամ ոստիկանություն ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը այդ մասին գրավոր տեղեկացնում է այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը: |