Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 75 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը. 1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում, եթե նշված հոդվածներին համապատասխան այլ բան նախատեսված չէ: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար՝ սույն Օրենսգրքով նախատեսված եղանակներով և կարգով. 2. Եթե սույն Օրենսգրքին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում են դեպքեր, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, անդամ պետությունների այդ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն կարգն ու պայմանները, որոնք պահպանելու դեպքում այդպիսի ապահովում չի տրամադրվում. 3. «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան՝ Միությունում ներքին շուկայի պաշտպանության՝ տուրքերի տեսքով միջոցներ ներմուծելու դեպքում այդպիսի տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքով նախատեսված է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում՝ ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքով նախատեսված եղանակներով և կարգով. 4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այլ չափով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 75 Եթե հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելիս հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարը՝ ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայության պատճառով, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այդ գումարը որոշվում է ապրանքների արժեքի և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագրերի (քանակի, զանգվածի, ծավալի կամ այլ բնութագրերի), հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծի հիման վրա, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 5. Սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման այնպիսի տուրքերի գումար, որոնք կարող են լրացուցիչ վճարման ենթակա լինել մաքսային հսկողության, մաքսային փորձաքննության արդյունքներով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետի երկրորդ պարբերությունը. 6. Ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու դեպքում սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը հաշվարկելու համար կարող է մասնավորապես օգտագործվել՝ 1) նույն դասի կամ տեսակի ապրանքների արժեքի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը. 2) ապրանքների մաքսային արժեքը՝ առանց հաշվի առնելու հայտագրված նվազեցումները և զեղչերը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի դրանց հիմնավորվածության վերաբերյալ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 75 3) ապրանքների մաքսային արժեքը՝ հաշվի առնելով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հավելագրումների հնարավոր մեծությունը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի հայտագրված լրացուցիչ հավելագրումների հիմնավորվածության վերաբերյալ. 7. Ապրանքների առանձին տեսակների համար Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հաստատագրված բաժիններ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջները. 8. «Միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերում հակագնագցման տուրքը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքով սահմանված կարգով՝ «Միության մասին» պայմանագրով սահմանված չափերով և եղանակներով: «Միության մասին» պայմանագրով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում հակագնագցման տուրքը վճարելու պարտավորության կատարման ապահովման գումարը ենթակա է հակագնագցման տուրքի դիմաց հաշվանցման և «Միության մասին» պայմանագրով որոշված հաշվին հաշվեգրման՝ «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով և չափերով անդամ պետությունների միջև բաշխելու համար. 9. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 75 Մաքսային ներկայացուցիչը իրավասու է ապահովելու սույն գլխին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը, եթե, սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան, մաքսային ներկայացուցիչը հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարողի հետ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն է կրում: Եթե հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվել է մաքսային ներկայացուցչի կողմից, ապա սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված այն հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու այդ պարտավորությունը մաքսային ներկայացուցչի կողմից կատարվում է նրա կողմից ներկայացվող անձի հետ համապարտ կերպով՝ անկախ սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներից. 10. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար կարող է կիրառվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով: |