FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  364

Մաքսային մարմինների կողմից միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրում իրականացնելու թույլատրումը.
1. Մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է նախագծված և սարքավորված լինեն հետևյալ պահանջների պահպանմամբ՝
    1) մաքսային կապարակնիքները կարող են դրվել պարզ ու հուսալի եղանակով.
    2) ապրանքները հնարավոր չէ հեռացնել միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի բեռնասրահների (հատվածամասերի) կապարակնքված մասերից կամ տեղավորել դրանց մեջ՝ առանց դրանց բացման մասին վկայող տեսանելի նշաններ թողնելու կամ մաքսային կապարակնիքներն ու կնիքները վնասելու.
    3) չկան գաղտնարաններ, որոնցում կարող են ապրանքներ թաքցվել.
    4) վայրերը, որտեղ կարող են ապրանքներ լինել, պետք է հեշտ հասանելի լինեն ապրանքների մաքսային տեսազննման համար.
2. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները համարվում են կատարված, եթե այդպիսի տրանսպորտային միջոցները համապատասխանում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված՝ դրանց նախագծմանը ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջներին.
3. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պահանջներին կարող է հաստատվել նախօրոք՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր ստանալու միջոցով.
4. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր կարող է տրվել՝
    1) անհատական կարգով.
    2) ըստ տրանսպորտային միջոցների կառուցվածքի տեսակի (սերիաների).
5. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիրը տրվում է մաքսային մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա՝ նշված դիմումը գրանցելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ տրանսպորտային միջոցը ներկայացնելու ժամանակ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  364

Այդպիսի հավաստագիրը գործում է Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի սահմաններում՝ բացառությամբ այն դեպքի, երբ տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխություններ են արվել: Տրանսպորտային միջոցի տիրապետման իրավունքն այլ անձի փոխանցելու դեպքում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիրը մնում է ուժի մեջ: Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևը, դրա տրման և օգտագործման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից.
6. Մաքսային մարմինները չեն պահանջում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար նախօրոք թույլատրում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝
    1) ապրանքների փոխադրումն իրականացվում է մաքսային փոխադրողի կողմից.
    2) նախօրոք թույլատրումը նախատեսված է երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով: Գլուխ 48 Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները