Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46 Արտաժամյա ծառայությունը. 1. Ծառայողը արտաժամյա ծառայության ներգրավվում է` ա) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ. բ) ռազմական դրության ժամանակ. գ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ. դ) ուսումնական հավաքների և վարժանքների ժամանակ. ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում. 2. Ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտակարգ իրավիճակների դեպքում ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տևողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը: |