FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարկադիր հսկողությունը կամ բուժումը.
1. Անձին հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունելու համար հիմք է տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը: Անձի հարկադիր արտահիվանդանոցային հսկողությանը կամ բուժմանը կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով.
2. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունվելիս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը սույն օրենքով սահմանված կարգով տեղեկացվում է իր իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, հարկադիր հսկողություն կամ բուժում ստանալու նպատակի և պատճառների մասին.
3. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության և բուժման նպատակով հոգեբուժական կազմակերպություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի այցերի հաճախականությունը սահմանում է բժիշկ-հոգեբույժը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակին համապատասխան, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
4. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն կամ բուժում կամ հիվանդանոցային բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը առնվազն վեց ամիսը մեկ անգամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողով` անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննում և տալիս է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու մասին եզրակացություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխվելու կամ դադարեցվելու մասին եզրակացություն տրվելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում, կցելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխելու կամ դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան.
6. Հարկադրանքի միջոցը փոխելու կամ դադարեցնելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը երկօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է անձի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանմանը.
7. Սույն օրենքով սահմանված դրույթները այնքանով, որքանով կիրառելի են, տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածով սահմանված՝ որպես անվտանգության միջոց անձին հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելու դեպքերի վրա: