FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  377

Փոխհամաձայնեցման ընթացակարգը.
1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը Հայաստանի Հանրապետության կամ Կառավարության անունից կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների կիրառման ժամանակ հարկային մարմինների միջև ի հայտ եկած հարկային հարցերով վեճերի լուծման գործընթաց է.
2. Փոխհամաձայնեցման ընթացակարգ կարող է սկսվել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա հարկային մարմնի առաջարկով, եթե երկու երկրների միջև առկա է կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագիր.
3. Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը։