FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  6

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորի և ազգային օպերատորի պարտականությունները. Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը և ազգային օպերատորը պարտավոր են`
    ա) ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված նվազագույն պահանջներին համապատասխան անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներ` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի համար.
    բ) ապահովել հսկիչ ժամկետներում նամակագրական թղթակցության առաքումը փոստային կապի ծառայություններից օգտվողներին.
    գ) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը.
    դ) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով սահմանված ստանդարտներին համապատասխան` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների որակը, ինչպես նաև դրա համապատասխանությունը պայմանագրի պայմաններին և տվյալ ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվությանը.
    ե) ապահովել փոստային կապի կամ սուրհանդակային կապի գաղտնիության պահպանումը.
    զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցել իրավապահ մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման և դատավարական գործողությունների կատարման ժամանակ.
    է) ապահովել մատչելի տեղեկատվություն փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանու առաքման ժամկետների, աշխատանքի ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ, որ մատչելի է դարձնում փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը.
    ը) ապահովել մաքսային մարմնի համար հասանելիություն սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված սարքավորումներին և միջոցներին: Փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը: Սույն հոդվածի 1-ին մասի «ը» կետում նշված հասանելիության ձևաչափը սահմանվում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի և մաքսային մարմնի համատեղ հրամանով: