FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  132

Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքի նույնականացումը.
1. Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված նույնականացման միջոցներով, ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրող մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները, բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները.
2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար.
3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ.
4. Միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող: