FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  131

Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը.
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով.
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում.
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնն այնքան թեկնածուի, որքան կազմում է փաստաբանների պալատի ընտրվող մարմնի անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է.
4. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն.
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս: