FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

Կատարողական վարույթը կարճելը.
1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`
    1) կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.
    2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության, կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումի կատարումից հրաժարվելու վերաբերյալ.
    3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը, իսկ գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման վարույթի դեպքում` նոտարը.
    4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
    6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը.
    7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կամ կատարողական մակագրության թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.
    8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
    9) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է.
    10) հայցը թողնվել է առանց քննության, մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.
    12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.
    14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.
    15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը.
    16) քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ.
    17) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը փաստացի կատարվել է, կամ այն վերացվել է.
    18) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  42

1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին.
2. Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը.
3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթը կարճելու դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճենը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխանաբար ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան: