FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  48.2

Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրումը և ժամկետները.
1. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվությունը տրվում է տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերում նախատեսված օգտակար հանածոյի հանույթի համար նախատեսված ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով՝ մինչև կառուցման նախագծի ժամկետի ավարտը.
2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված կանոնները.
3. Տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստանալու համար դիմումը լիազոր մարմին է ներկայացնում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերը հաստատող համապատասխան մարմնի միջոցով.
4. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են՝
    1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
    2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ.
    3) հանույթի ծավալը, նախատեսվող ժամկետը.
    4) տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  48.2

5. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը.
6. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝
    1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.
    2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
    3) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերով տրված թույլտվությամբ սահմանված հանույթի ծավալներին.
    4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.
    5) իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
8. Սույն հոդվածը չի տարածվում կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի դեպքերի վրա: