Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 501 Ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը. 1. Ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը, որը կապված է կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տալու հետ, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են համարվում հաղորդում տվող անձի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: |