Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 8 Հանրային գրադարանի հավատարմագրումը և կարգավիճակը. 1. Գրադարանը կարող է հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Սույն օրենքով սահմանված կարգով հանրային գրադարանի կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, որի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: Վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Գրադարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներին. 1) ունի իրավաբանական անձի կարգավիճակ. 2) ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը). 3) ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք. 4) ապահովված է մշտական ֆինանսավորմամբ. 5) ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետներ. 6) գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար. 7) օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից. 4. Հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու դեպքում գրադարանը կարող է օգտվել` 1) գրադարանի հավաքածուների համալրման ծրագրից. 2) գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից և մեթոդական օգնությունից. 3) գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային միասնական շտեմարանին միանալու իրավունքից. 4) պետական աջակցության այլ աղբյուրներից. 5. Սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է հանրային գրադարանի կարգավիճակի մերժման համար, որը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Սույն հոդվածով նախատեսված նպատակների և կանոնադրական խնդիրների լուծման համար հանրային գրադարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ` հիմնադրի որոշմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 8 7. Պետական և համայնքային հանրային գրադարանների շենքերը և զբաղեցրած տարածքները հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով: |