Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 221 Մեղադրյալի հարցաքննությունը. 1. Մեղադրյալը կարող է հարցաքննվել իրեն ներկայացված մեղադրանքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ. 2. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք ներկայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալը հարցաքննվում է այլ անձանցից անջատ. 3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին պարզաբանում է պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվելու նրա իրավունքը և մեղադրյալին տրամադրում սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքների և պարտականությունների ցանկը, եթե այն մինչ այդ մեղադրյալին չէր տրամադրվել: Այդ փաստը հաստատվում է մեղադրյալի ստորագրությամբ: Քննիչը մեղադրյալին բացատրում է նաև լռելու նրա իրավունքը, պարզաբանում, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, ինչպես նաև հայտնում է, որ նրա ցուցմունքը քրեական վարույթի ընթացքում կարող է օգտագործվել որպես ապացույց: Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության և նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ փաստը հավաստվում է մեղադրյալի ստորագրությամբ. 4. Մինչև հարցեր տալը քննիչը պարզում է, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է ներկայացված մեղադրանքում: Հարցերն ավարտելուց հետո մեղադրյալին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, մեղադրյալի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար. 5. Եթե մեղադրյալի հարցաքննությանը մասնակցում է նրա պաշտպանը, ապա նա իրավունք ունի քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու մեղադրյալին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Պաշտպանն իրավունք ունի հարցեր տալու մեղադրյալին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու պաշտպանի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` մեղադրյալի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ պաշտպանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում: |