Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 120 Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը. 1. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի ղեկավարները պարտավոր են նախաքննություն իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին: Ընդ որում, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը նախաքննություն իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 112-րդ և 113-րդ հոդվածներին համապատասխան: Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց աշխատակիցները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր հայտնել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց ղեկավարներին կամ նրանցից թեկուզ մեկին. 2. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող: |