FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի և տեղեկացումների պատշաճ իրականացումը.
1. Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերի (փաստաթղթեր, դիմումներ, առաջարկություններ և այլն) ուղարկումը համարվում է դրանց հասցեատերերին պատշաճ ձևով ուղարկված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվել են ստացականով.
2. Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերը պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներով՝
    ա) անշարժ գույքի սեփականատերերին կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝ անշարժ գույքի գտնվելու հասցեով.
    բ) շարժական գույքի սեփականատերերին կամ շարժական գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝ - ֆիզիկական անձանց հաշվառման վայրի հասցեով, իսկ եթե նրանք չունեն հաշվառման վայր, ապա նրանց վերջին երեք ամիսների բնակության վայրի հասցեով, - կազմակերպության պետական գրանցման կամ հաշվառման վայրում նշված կազմակերպության գտնվելու վայրի հասցեով.
3. Եթե սեփականության օտարման գործընթացի մասնակիցը մյուս մասնակցին կամ մասնակիցներին տվել է հաղորդակցումների սույն օրենքով չսահմանված հասցե, ապա կողմը պարտավոր է հաղորդակցումներն ուղարկել հաղորդակցումների համար ստացված հասցեով: