Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 42 Էլեկտրոնային հսկողության կիրառումը. 1. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի շահառուի՝ 1) անձը բնութագրող տվյալները. 2) տարիքը. 3) առողջական վիճակը. 4) զբաղմունքի տեսակը. 5) բնակության մշտական վայրի առկայությունը. 6) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը. 7) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը. 2. Պրոբացիայի ծառայությունը դատական ակտով սահմանված կարգով և ժամկետներում դատարան կամ քրեական վարույթն իրականացնող մարմին է ներկայացնում հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ. 3. Էլեկտրոնային հսկողության կիրառումը չպետք է պրոբացիայի շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի. 4. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի շահառուի և երրորդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: |