Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 12 Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար. 1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացը կատարող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում հետևյալ յուրաքանչյուր դեպքում, եթե՝ 1) ապացուցվում է, որ սերմերի և տնկանյութի սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների փոփոխությունները կատարվել են իրենց մեղքով. 2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև. 3) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: |