Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը. 1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն` ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը. բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը. գ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը. դ) վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը. ե) վիճակախաղի տոմսի գինը. զ) շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` նաև ըստ քանակի. է) ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` իրացման համար նախատեսված տոմսերի քանակը. ը) վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը. թ) վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը. ժ) վիճակախաղի տոմսի նկարագիրը. ժա) շահումները տալու վայրը, ժամկետը. ժբ) վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները. ժգ) վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները. 2. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի` ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը. բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը. գ) վիճակախաղի տոմսի գինը. դ) վիճակախաղի տոմսի համարը (սերիան). ե) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված` տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կարգին. զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները. է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը. ը) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը. 3. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշը լիազոր մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 4. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության կամ լրացման կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգի մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք` ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին. բ) հակասում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին: |