Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 9) կոոպերատիվին անդամագրվելու կամ կոոպերատիվից դուրս գալու մասին ստացված դիմումի, կոոպերատիվի անդամին կոոպերատիվից հեռացնելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը. 10) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ լրացուցիչ փայավճարի, սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնի և այլ վճարումների չափերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը. 11) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինների իրականացրած ստուգումների, ուսումնասիրությունների, մշտադիտարկումների արդյունքների քննարկումը և ընդհանուր ժողով ներկայացնելը. 12) սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ իրավասությունների իրականացումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Կոոպերատիվի գործադիր մարմինը. 1. Կոոպերատիվի գործադիր մարմիններն են կոոպերատիվի վարչությունը (կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և (կամ) նախագահը: Մինչև քսան անդամ ունեցող կոոպերատիվում նախատեսվում է միայն կոոպերատիվի նախագահի ընտրություն: Քսանից ավել անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել վարչություն. 2. Կոոպերատիվի գործադիր մարմինն ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ: Կոոպերատիվի գործադիր մարմինը ղեկավարում է կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը. 3. Կոոպերատիվի նախագահը և վարչության անդամներն ընտրվում են մինչև երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով. 4. Կոոպերատիվի նախագահ և վարչության անդամ կարող է ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող, դիտորդ խորհրդի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձը. 5. Կոոպերատիվի և կոոպերատիվի նախագահի գործառույթներն իրականացնող անձի միջև աշխատանքային պայմանագիրը կոոպերատիվի անունից ստորագրում է ընդհանուր ժողովի լիազորած անձը. 6. Կոոպերատիվի գործադիր մարմինը հաշվետու է ընդհանուր ժողովին և դիտորդ խորհրդին` վերջինիս առկայության պայմաններում. 7. Կոոպերատիվի գործադիր մարմնի իրավասություններն են՝ 1) ժողովի և դիտորդ խորհրդի որոշումների կայացման ապահովումը. 2) ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման ապահովումը. 3) կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման ապահովումը, որի կարգը և պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4) կոոպերատիվի գործունեության հիմնական ուղղությունների (գերակայությունների) առաջադրումը. 5) ընդհանուր ժողովի գումարումը և օրակարգի հաստատումը. 6) առանց լիազորագրի կոոպերատիվի անունից գործելը, այդ թվում՝ նրա շահերը ներկայացնելը և գործարքներ կնքելը. 7) լիազորագրի (այդ թվում՝ վերալիազորագրման իրավունքով) տրամադրումը՝ կոոպերատիվի անունից ներկայացուցչության իրավունք ստանալու համար. 8) հրաման արձակելը՝ կոոպերատիվի աշխատակցի պաշտոնի նշանակման, նրա տեղափոխման և ազատման վերաբերյալ, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժ կիրառելը. |