Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը. 1. Կարգավորող պետական մարմինը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախականությունների առկայության դեպքում հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթ: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց 10 օր հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ. 2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմին են ներկայացվում` 1) հայտ. 2) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը. 3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին. 4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր. 5) hայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները. 3. Հայտի ձևը սահմանվում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով. 4. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո կարգավորող պետական մարմինը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը ներկայացնում է իր ընտրած փորձագիտական խմբին՝ տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում. 5. Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական փորձաքննության եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին. 6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը՝ կարգավորող պետական մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին. 7. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանում է կարգավորող պետական մարմինը. 8. Կարգավորող պետական մարմինը մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե` 1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությամբ տրվել է բացասական եզրակացություն. 3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջին: |