Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 5 Կարգավորման հիմնական սկզբունքները. 1. Կարգավորման հիմնական սկզբունքներն են` 1) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից` օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում. 2) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը. 3) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար. 4) սպառողների կամ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը. 5) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման ու ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով՝ միաժամանակ ապահովելով ներդրողների՝ ռիսկերին համարժեք ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը. 6) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը. 7) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը. 8) հասցեական և համաչափ կարգավորումը. 9) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին: |