FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  74

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետներն ու կարգը.
1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված է հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու այլ ժամկետ.
2. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի համար սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում.
3. «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 8 հավելված) 104-րդ և 169-րդ կետերին համապատասխան հակագնագցման կամ փոխհատուցման տուրք կիրառելիս հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում.
4. Անդամ պետությունների օրենսդրությամբ են սահմանվում այն ապրանքների մասով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
5. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով չեն փոփոխվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  74

6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր: Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձն իրականացվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան: Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստացվել է այն հանգամանքների ի հայտ գալու հաստատումը, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարեցվում է.
7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը.
8. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման, եթե այլ բան սահմանված չէ «Միության մասին» պայմանագրով.
9. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը մուտքագրվում են «Միության մասին» պայմանագրով որոշված հաշիվներին.
10. «Միության մասին» պայմանագրով սահմանված դեպքերում նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի վճարված և (կամ) բռնագանձված, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են հաշվանցման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դիմաց և հաշվեգրման «Միության մասին» պայմանագրով սահմանված հաշիվներին՝ «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով անդամ պետությունների միջև բաշխելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  74

11. Այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից վճարվում են տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն, այդ տոկոսները հաշվեգրվում և վճարվում են ներմուծման մաքսատուրքերի գումարներից տոկոսների հաշվեգրման և վճարման համար սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: