Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 228 Անշարժ գույքի հարկով հարկման բազան. 1. Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները. 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված` կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը. 3. Անշարժ գույքի գնահատումը կամ վերագնահատումը (այսուհետ սույն բաժնում նաև` կադաստրային գնահատում) կատարում է անշարժ գույքի կադաստր վարող մարմինը երեք տարին մեկ անգամ` կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված կամ վերագնահատված կադաստրային արժեքը (հաշվարկային զուտ եկամուտը) հիմք է ընդունվում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների համար հարկման բազան որոշելու համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի. 4. Կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված, ինչպես նաև կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկման բազան հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված համապատասխան կադաստրային գնահատման կարգերով, որը հիմք է ընդունվում գնահատման ամսվան հաջորդող ամսվանից մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 228 5. Սույն բաժնի կիրառության իմաստով` նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած է համարվում կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարվա ավարտը նոր կառուցված կամ նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի), ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող (այդ թվում` Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված) անշարժ գույքը. 5.1. Կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետևանքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի գնահատման կարգերով հաշվարկվող բանաձևերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում: Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անշարժ գույքի վերաբերյալ ընթացիկ հաշվառման տեղեկությունները հաշվառող մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող մարմին են ներկայացնում Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով: |