Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 3.3 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները. 1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշներն են՝ 1) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների անընդհատությունը՝ մշտական հիմունքներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքի աշխատանքային ռեժիմի, փոստային առաքանիները տեղ հասցնելու հաճախականության, փոստային առաքանիների հավաքման և փոստային առաքանիների առաքման ժամկետների նորմատիվների պահպանմամբ. 2) տարածքային հասանելիության ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքների, հասանելիության կետերի, փոստային սպասարկման կետերի և փոստարկղերի տեղակայման նորմատիվների պահպանմամբ. 3) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեխնոլոգիական և տարածքային անբաժանելիությունը, որն ապահովում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային առաքանիների առաքման տեխնոլոգիական միասնականությունը. 4) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների միասնական սակագների կիրառումը, որն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում միանման և միասնական սակագներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցմամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված նորմատիվները փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման նորմատիվներ են, որոնք հաստատում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը: |