Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 Հայտարարագրի տվյալների հրապարակումը և հայտարարագրի արխիվացումը. 1. Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում. 2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը: Անշարժ գույքի գտնվելու վայրը կարող է հրապարակվել՝ առանց դրա հասցեն և այն նույնականացնող տվյալները հրապարակելու. 3. Անչափահասի հայտարարագրի տվյալները, բացառությամբ նրա անվան, հայրանվան և ազգանվան, հրապարակման ենթակա չեն. 4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը. 5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարագիրը մնում է հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում հայտարարագիրն արխիվացվում է: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագիրը վերականգնվում և հրապարակվում է. 6. Հայտարարագրի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: |