Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 130 Վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով. 1. Մաքսային մարմինը կարող է թույլատրել ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով. 2. Եթե ապրանքների վերամշակման նպատակը երաշխիքային (անհատույց) վերանորոգումն է, որը կատարվում է երաշխիքային ժամկետի շրջանակում, ապա մաքսային մարմինները թույլատրում են ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով, եթե՝ 1) ապրանքների անմիջական վերամշակման գործառնություններ կատարող օտարերկրյա անձը հաստատում է այդպիսի փոխարինման անհրաժեշտությունը. 2) ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով նախատեսված է պայմանագրով կամ արտադրողի երաշխիքով. 3. Համարժեք օտարերկրյա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետում. 4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով թույլատրելու դեպքում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով Միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են մինչև վերամշակման թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը, որը հաշվարկվում է համարժեք ապրանքների ներմուծման օրվանից սկսած. 5. Ապրանքների վերամշակման արդյունքի՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու մասին շահագրգիռ անձը հայտնում է վերամշակման թույլտվություն ստանալու համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի մեջ, իսկ մաքսային մարմինը դրա վերաբերյալ նշումը կատարում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ. 6. Եթե ապրանքի փոխարինման անհրաժեշտությունը ծագում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն ստանալուց հետո, ապա վերամշակման թույլտվություն ստացած անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմիններ ներկայացնում է հիմնավորված դիմում ապրանքների վերամշակումից ստացվող արդյունքի փոխարինումը թույլատրելու վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 130 7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումին կցվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և որոշում կայացնում ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին ծանուցում է դիմումը ներկայացնող անձին. 8. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի մերժման պատճառաբանված հիմքերը. 9. Եթե որպես մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու թույլտվությունը տրամադրվում է առանձին՝ Կոմիտեի սահմանած ձևով. 10. Օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը. 11. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան: |