Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 Անցումային դրույթներ. 1. Այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել: Սույն մասով նախատեսված ակտերի գործողությունը կարող է դադարեցնել այդ ակտերով սահմանված հարաբերությունները կարգավորելու իրավասություն ունեցող մարմինը. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընդունված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ համապատասխան տեղեկագրերում պարբերական հրատարակությունների միջոցով: Սույն մասում նշած ժամկետում ընդունված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանց ամբողջական տեքստը համապատասխան տեղեկագրերում առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը: Տեղեկագրերի հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա. 3. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը: 2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-180-Ն |