FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

6) մարդու օրգանիզմն իր ձևավորման և զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև դրա տարրերից որևէ մեկի պարզ բացահայտումը, ներառյալ` որևէ գենային հաջորդականություն կամ մասնակի հաջորդականությունը: Սույն կետը չի տարածվում մարդու օրգանիզմից առանձնացված տարրի կամ տեխնիկական եղանակներով այլ կերպ ստացված տարրի, ներառյալ` գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության նկատմամբ, որոնք կարող են արտոնագրաունակ գյուտ լինել, եթե նույնիսկ այդ տարրի կառուցվածքը նույնական է բնական տարրի կառուցվածքի հետ.
4. Սույն օրենքի իմաստով՝ արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում`
    1) բույսերի սորտերը և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման, ըստ էության, կենսաբանական եղանակները, բացառությամբ միկրոկենսաբանական եղանակների կամ դրանցով ստացված արտադրանքի: Բույսերին կամ կենդանիներին վերաբերող գյուտերն արտոնագրաունակ են, եթե գյուտի տեխնիկական կիրառելիությունը չի սահմանափակվում կոնկրետ սորտի բույսով կամ կենդանիով: Սույն կետի դրույթները չեն տարածվում միկրոկենսաբանական կամ այլ եղանակների կամ այդպիսի եղանակներով ստացված արտադրանքի արտոնագրաունակության վրա.
    2) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Իրավական պահպանությունից բացառությունները.
1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որպես գյուտ չեն պահպանվում `
    1) գիտական հայտնագործությունները.
    2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.
    3) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
    4) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները, այդ թվում՝ խաղի կանոնները.
    5) մտավոր գործողությունների կատարման եղանակները.
    6) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
    7) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները բացառում են նշված օբյեկտների իրավական պահպանությունն այնքանով, որքանով հայտը կամ արտոնագիրը վերաբերում է նշված օբյեկտին՝ որպես այդպիսին.
3. Իրավական պահպանության ենթակա չեն`
    1) այն գյուտերը, որոնց հրապարակման կամ օգտագործման արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է հասարակական կարգի կամ բարոյականության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ (ներառյալ` մարդկանց, կենդանիների կյանքի և առողջության կամ բույսերի պահպանությունը) կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ այդպիսի բացառումը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ դրանց օգտագործումն արգելված է օրենքով.
    2) մարդու կլոնավորման եղանակները.
    3) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
    4) մարդու սաղմնային բջիջների գծի գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
    5) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, որոնք կարող են դրանց տառապանքի ենթարկել առանց մարդու կամ կենդանիների համար էական բուժական օգուտ տալու, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանիները.