Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 66 Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը. 1. Դատապարտյալը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է միջին անվտանգային գոտում, կարող է տեղափոխվել բարձր անվտանգային գոտի կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով. 2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի է տեղափոխվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը. 3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի տեղափոխված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է միջին անվտանգային գոտու համար` սույն օրենսգրքով և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ, չփակվող ընդհանուր խցում և օգտվում է ամենօրյա երկժամյա զբոսանքի իրավունքից։ |