Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 188 Դիմումը վերադարձնելը. 1. Դատարանը վերադարձնում է դիմումը, եթե` 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջները. 2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին. 3) մինչև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից. 4) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 5) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 2. Դատարանն առանձին ակտի տեսքով որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին` դիմումը ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում. 3. Որոշման մեջ նշվում են դիմումում առկա բոլոր ձևական սխալները. 4. Նման որոշման դեպքում դիմում բերող անձին ուղարկվում են դատարանի որոշումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե դիմումը ներկայացրել են մեկից ավելի անձինք, ապա դիմումին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ դիմում ներկայացրած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ դիմումում նշված չէ. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դիմումը վերադարձնելուց հետո դիմումում առկա սխալները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կրկին ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Դիմումը կրկին ներկայացնելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում. 6. Վերաքննիչ դատարանի` դիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում. 7. Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դիմումը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ |